կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-26 15:20
Աշխարհ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. Իսմայիլ Բաղայի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. Իսմայիլ Բաղայի

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները։

«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան, որքան անհրաժեշտ է», – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Իրանի պետական հեռուստատեսության եթերում։

Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային հարցերի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման ու պատժամիջոցների վերացման վրա։ Երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին։