Միասին կարող ենք
կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 12:16
Աշխարհ

Իրանի գործողություններն ինքնապաշտպանական են և կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Արաղչի

Իրանի գործողություններն ինքնապաշտպանական են և կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում մերժել է ժամանակավոր զինադադարի կոչերը՝ պնդելով, որ ցանկացած լուծում պետք է երաշխիքներ ներառի հետագա հարձակումների դեմ, ինչպես նաև հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում։

Արաղչին այս պատերազմն անվանել է «Իրանին պարտադրված»՝ հայտարարելով, որ հարձակումների սկսվելու պահին Թեհրանը բանակցությունների մեջ է եղել Միացյալ Նահանգների հետ: «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»,— նշել է նա՝ հավելելով, որ Իրանի գործողություններն ինքնապաշտպանական են և կշարունակվեն «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:

Նա միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ճապոնիային, կոչ է արել հանդես գալ այս հարձակումների դեմ՝ միևնույն ժամանակ երախտագիտություն հայտնելով Տոկիոյին ավանդաբար «հավասարակշռված ու արդար» դիրքորոշման և Իրանի հետ ունեցած երկարամյա բարեկամական կապերի համար: Արաղչին նաև փաստել է, որ մի քանի երկրներ փորձում են  միջնորդի դերում հանդես գալ՝ հակամարտության կարգավորման հարցու:

Նա նշել է, որ Իրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է դիտարկել առաջարկները։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարը ենթադրել է, որ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, սակայն Միացյալ Նահանգները դեռ պետք է ապացուցի հակամարտության իրական կարգավորման հարցում իր պատրաստակամությունը։