|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը եղել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրա Իսրայելի հարձակումների։ Այդ մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, գրում է ТАСС-ը։
«Եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, ապա պատասխանն ավելի կոշտ կլինի»,- զգուշացրել է արտգործնախարարը։
Արաղչին ասել է, որ հոկտեմբերի 4-ին Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանի առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել զինադադարի հասնելու հնարավորությունը։