|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակեց իր քարոզարշավը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որին մասնակցում էր Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը: Նա խորհուրդ տվեց իրեն քննադատողներին չանցնել գռեհկության սահմանև և չափավոր լինել «ֆեյսբուքներում»: Նշենք, որ Իգթիյանի ամեն ելույթը սուր քննադատության է արժանանում սոցիալական կայքերում:
«Էստեղ ժուռնալիստներ կան, ուզում եմ նրանց հիշեցնել եղբորս` Հենրիկ Իգիթյանի հայտնի ելույթը` Կրեմլում ուղղված Գորբաչովին:Ուզում եմ ասել, որ դա մենակ Գորբաչովին չի վերաբերում: Մտածեք դրա մասին»,- ասաց Լևոն Իգիթյանը:
Հիշեցնենք, որ Հենրիկ Իգիթյանը ելույթ ունենալով Կրեմլում Գորբաչովի ներկայությամբ նրան ուղերձ է հղել, նրան անվանելով դավաճան և վերջում հայերենով ասելով. «Բոզին բոզություն է հասնում»: