|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմն ու ԱԱԾ-ն, իրենց կարճ խելքով, գտել են Փաշինյանին քննադատողներին «վարկաբեկելու» ձեւը: Ամառվա ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում հերթապահում են եւ լուսանկարում հանգստի մեկնող ընդդիմադիրներին, անգամ` խմբագիրներին եւ ՖԲ զոմբիների միջոցով ամոթանք տալիս, թե երկիրն այս վիճակում, սրանք գնում են հանգստանալու: Բայց եթե ընդդիմադիրներն իրենց անձնական վաստակով են մեկնում հանգստի, իշխանության ներկայացուցիչները դա անում են ողջ տարին` պետբյուջեի հաշվին: Երկրի վիճակն էլ հենց նրանց գործունեության անմիջական հետեւանքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում