|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփեց 2015թ. արտաքին քաղաքական տարին:
Լրագրողները նախարարին հարցրեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԵԽԽՎ աղմկահարույց նիստից հետո, որտեղ հակահայ մեկ զեկույց ընդունվեց, հայկական պատվիրակության անդամներին ու դեսպաններին ուղղված քննադատությունները:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ դիվանագետը նույն զինվորն է` արտաքին ասպարեզում, հետևաբար, ինչպես անբարոյականություն է սահմանին կանգնած զինվորի վրա քար շպրտելը, այնպես էլ անբարոյական է դիվանագետի վրա քար շպրտելը:
«Ինչ-որ շատ են մեզանում առաջացել միջազգայնագետներ ու վերլուծաբաններ, որոնք սկզբում քննադատում են, հետո սկսում մեկնաբանել ու վերլուծել այդ քննադատությունը: Մի ասացվածք կա` գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»,- ասաց նախարարը` հավելելով, որ, իր համոզմամբ, հայ դիվանագետներն ու պատգամավորները արել և անում են հնարավորը, որ թույլ չտան այնպիսի քայլեր, որոնք հարված կհասցնեն ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: