|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Համացանցի թուրքական տիրույթում մեծ աժիոտաժ է առաջացրել տեսանյութը, որում երևում է, որ ռուսները Ուկրաինայի սահմանի մոտակայքում իրենց T72 տանկերի աշտարակների վրա տեղադրել են վանդակներ: Դրանք նախատեսված են թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներին դիմակայելու համար:
Ուկրաինան իր սպառազինության մեջ ունի թուրքական ԱԹՍ-ներ, և արդեն կա դրանք Դոնբասում կիրառելու նախադեպա:
Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ ռուսներն իրենց տանկերի վրա վանդակներ դնելու որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում թուրքական ԱԹՍ-ների զոհ էին դառնում ռուսական արտադրության հայկական տանկերը։