|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Իրանը բավարար ներուժ ունի ինքնապաշտպանության համար և որևէ մեկի օգնության կարիք չունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ուժեղ և չափազանց հզոր կլինի։ Մենք ունենք պաշտպանվելու հնարավորություններ և ոչ ոքի կարիքը չունենք», - ընդգծել է իրանցի նախարարը։
Նա նշել է, որ իրական և արդյունավետ բանակցությունների համար նախ անհրաժեշտ է վերացնել սպառնալիքների և ճնշման մթնոլորտը։ Առանց բանակցությունների շրջանակի, բովանդակության և կանոնների վերաբերյալ համաձայնության, ըստ նրա, առաջընթաց չի լինի։
«ԱՄՆ-ն հաճախ փորձում է կապ հաստատել Իրանի հետ երրորդ երկրների միջոցով։ Իրանը պատրաստ է արդար և հավասարակշռված դիվանագիտության, սակայն բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման պայմաններում։ Առանց փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների արդար համաձայնություն չի կայանա», - հավելել է Արաղչին։