|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգները կդիտարկի որպես այդ գրոհի մեղսակից և կստիպի նրան պատասխան տալ դրա համար։ Mehr գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին:
«Իրանը սիոնիստական ռեժիմին զգուշացնում է զերծ մնալ ցանկացած չմտածված գործողությունից և հայտարարում, որ այդ ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիք կամ խախտում կարժանանա կոշտ և վճռական պատասխանի: Մենք նաև համոզված ենք, որ սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ի կառավարությունը կդառնա այս հարձակման մեղսակիցը և դրա համար իրավական պատասխանատվություն կկրի», - ասվում է Արաղչիի նամակում։
Ավելի վաղ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: