|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան հարվածին: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին, որտեղ նա դատապարտում էր Իրանի՝ Քաթարում գազի արտադրության օբյեկտներին հասցված հարվածները:
«Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը։ Նրա ներկայիս մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը։ Այն հաջորդում է մեր պատասխան հարվածին։ Ցավալի է»,- գրել է Արաղչին: