|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 13-ին, ժամը 8.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պարանոցի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1981 թ. ծնված Արտաշես Վ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, Չարենց թաղամասի 11 շենքի բակում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Կարեն Բ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտաշես Վ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արտաշես Վ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Բ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: