|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 15-ին` ժամը 09:25-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի 20-րդ փողոցի թիվ 25 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն. տան (190 քմ) ընդհանուր պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափերի ճաքեր:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ա. Շ.-ը այրվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: