|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 6-ին, ժամը 20:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ Երեւան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի եւ գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։