|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 6-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.02-ին, մարվել` 13.05-ին: Ս. Բ.ին պատկանող տան 2-րդ հարկում այրվել է ննջասենյակը` գույքով (15 քմ):
Հրդեհի հետևանքով 1990 թ. ծնված Հ. Բ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմանական այրվածքներ և հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: