|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական, մշակութային հարցերի, որոնք այսօր շոշափում ենք՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ Թբիլիսիում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Մենք համոզված ենք, որ մեր երկրների խաղաղությունը, զարգացումը և կայունությունը կապված են եվրատլանտյան տարածքի երկրների հետ և համոզված ենք, որ Արևելյան գործընկերության շրջանակում դուք ևս մտադիր եք ինտեգրվել դեպի Եվրոպա»,-ասաց Վրաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու երկրներն ունեն խորը մշակութային, տնտեսական, քաղաքական, պատմական կապեր, հազարամյակներով ապրել ենք կողք-կողքի և ժամանակն է եկել մտածելու եթե ոչ ապագա հազարամյակների, գոնե հարյուրամյակների համատեղ զարգացման մասին։
«Ասածս միայն գեղեցիկ ձևակերպում չէ, քանի որ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են։ Այո, մեր երկու երկրները ունեն ավելի լայն համագործակցության հեռանկարներ։ Բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները մեր հարևան-բարեկամների հետ և Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գեորգի Գախարիան համոզմաունք հայտնեց, որ երկուստեք ձգտում են երկու երկրների բարեկամության էլ ավելի խորացման։
«Մեր հանդիպումը Երևանում անցավ շատ արդյունավետ։ Կարծում եմ, այսօրվա հանդիպումը ևս հիմք կդառնա հարաբերությւոների խորացման համար։ Բարդ տարածաշրջանում ենք ապրում և մենք հասկանում ենք, որ տարածաշրջանի կայունությունը մեր երկու երկրների զարգացման անխուսափելի երաշխիքն է»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Վերջին մեկ ու կես տարում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ ստանալ, ուզում եմ այս արդյունքը առանձնահատուկ շեշտելով ասել, որ այս այցը և արդյունքները ավելի կուժեղացնենք»։
Նա հատուկ ընդգծեց, որ հաջողվում է շատ հստակ քայլերով պայմանավորվածությունները կյանքի կոչել։
Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով։
Մանրամասները՝ տեսանյութում․