Միասին կարող ենք
կարևոր
3691 դիտում, 1 օր առաջ - 2026-04-04 15:59
Աշխարհ

Այն երկիրը, որը չի օգնի Ամերիկային և Իսրայելին Իրանի վրա հարձակման գործում, չի նպաստի Իրանի դեմ ագրեսիային․ Վրաստանում Իրանի դեսպան

Այն երկիրը, որը չի օգնի Ամերիկային և Իսրայելին Իրանի վրա հարձակման գործում, չի նպաստի Իրանի դեմ ագրեսիային․ Վրաստանում Իրանի դեսպան

Vector News-ն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին հարցազրույց է տվել վրացական «Ֆորմուլա» լրատվական գործակալությանը։ Նրա խոսքով՝ սխալ է մի քանի օր առաջ սոցիալական ցանցում հրապարակված իր գրառումը որպես սպառնալիք գնահատելը։

Նա հայտարարել է, որ այն երկրների հետ, որոնք չեն օգնում Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իրանի դեմ ագրեսիայում, Թեհրանը կշարունակի նորմալ հարաբերությունները։ Հարցին, թե արդյոք, իր անձնական գնահատմամբ, ԱՄՆ-ն օգտագործում է Վրաստանը Իրանի դեմ, Մոջանին պատասխանել է հակահարցով․ «Դուք ինչ-որ կերպ օգնե՞լ եք Ամերիկային և Իսրայելին Իրանի վրա հարձակման ժամանակ»։

«Երբ թշնամին հարձակվում է ձեր երկրի վրա, և այդ ընթացքում մեկ այլ պետություն համագործակցում է այդ թշնամու հետ, տրամադրում է իր օդային տարածքը, տարածքային ջրերը և ցամաքային տարածքը, որպեսզի այդ թշնամին հարձակում իրականացնի ձեր դեմ, ի՞նչ վերաբերմունք կունենաք այդ երկրի նկատմամբ։

Երբ թշնամին օգտագործում է իր բազաները, որոնք գտնվում են այլ, երրորդ երկրներում, կողջունեի՞ք արդյոք այդ փաստը։

Այն երկիրը, որը չի օգնի Ամերիկային և Իսրայելին Իրանի վրա հարձակման գործում, չի նպաստի Իրանի դեմ ագրեսիային։ Հետևաբար, նման երկրի հետ մենք կունենանք, ինչպես նախկինում, նորմալ հարաբերություններ», - հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպանը։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Իրանի դեսպանը իր էջում հրապարակել էր գրառում, որը փոքր աղմուկ էր բարձրացրել։ Որոշ լրագրողներ այդ գրառումը կապել էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև կայացած հեռախոսազրույցի հետ»։