|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.89 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.706 |
| GBP | ⚊ | £ 486.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն իրանա-ամերիկյան հուշագրի մի քանի կետի կատարումից հետո։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Հանդիպումը պետք է ունենա նպատակ և անհրաժեշտություն։ Եթե մենք խոսում ենք վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի մասին, ապա դա պայմանավորված է փոխըմբռնման հուշագրի 1, 5, 10 և 11-րդ կետերի կատարմամբ։ Առաջիկա օրերին մենք պետք է գնահատենք ընթացիկ գործընթացը և որոշենք, թե երբ սկսել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը բանակցություններ կվարի միայն կատարական կողմի հետ։