|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջեւ: Արարողությունը տեղի ունեցավ առցանց: Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:
Արարողությանը մասնակցում էին նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
ԱՄՆ դեսպան Թրեյսին իր խոսքում ասաց. «Այսօրվա ստորագրությամբ խորացնելու ենք 28-ամյա գործընկերությունը, որ ձեւավորվել է Հայաստան եւ ԱՄՆ-ի միջեւ: Գործընկերություն, որի մեջ դրել ենք 200 մլն դոլար, որպեսզի բարելավվի հայ ժողովրդի կյանքը: Համագործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար եւ այս շրջանակում ձգտում ենք աջակցել հայ ժողովրդին 2018-ի աշնանը սկիզբ առած գործընթացներում»:
Լիլիթ Մակունցն էլ նշեց. «Մենք կիսում ենք երկու պետությունների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հեռահար մտադրությունը՝ Կոնգրեսի եւ ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ»: