|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը։ Գլխավոր քարտուղարը սա համարում է ճիշտ ուղղությամբ արված քայլ:
Միավորված ազգերի կազմակերպության դիրքորոշումը մնում է հստակ. մեզ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքների և ազատությունների լիարժեք վերականգնում, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից», - ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը։