|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հրաժարվել է չվերթեր իրականացնել Հորմուզի նեղուցի հատվածով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
«Air France-ի ինքնաթիռները չեն թռչում Հորմուզի նեղուցի վրայով: Air France-ը Ֆրանսիայի ու տեղական իշխանությունների հետ անընդհատ ուսումնասիրում է այն տեղանքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:
Ավելի վաղ մի շարք այլ կազմակերպություններ նույնպես հայտարարել էին այդ տարածքով թռիչքների իրականացման ժամանակավոր դադարեցման մասին: