|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Հորմուզի նեղուցում տիրող անկայուն իրավիճակի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։
Ինչպես ասվում է Իրանի նախարարի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի տարածաշրջանի ընդհանուր իրադրությունից առանձին դիտարկել:
«Նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի հետևանք է։ Ցանկացած պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը մտահոգված է խաղաղության և անվտանգության հարցերով, պետք է առանց հապաղելու դատապարտի այդ երկրների գործողությունները, պահանջի դադարեցնել Իրանի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները», - ասել է նա։
Արաղչին նաև դատապարտել Է Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան և հարյուրավոր խաղաղ բնակիչների մահը՝ նշելով, որ Իսրայելի անօրինական գործողությունների նկատմամբ հետագա պասիվությունն ու անտարբերությունը կհանգեցնեն հակամարտության մասշտաբների ընդլայնման և տարածաշրջանում ու աշխարհում անկայունության աճի: