|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Ուիդոդոն նախազգուշացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին սպասվող լուրջ հետևանքների մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրավակարգի ուժերը ձեռնամուխ կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցների գործարկմանը նրանց նկատմամբ, ովքեր անկարգություններ են հրահրել։ Զինված ուժերը և ոստիկանությունը կգործեն օրենքների սահմաններում»,- ասել է նախագահը`շեշտելով, որ «կառավարությունը չի հաշտվի նրանց հետ, ովքեր խաթարում են անվտանգությունը, ժողովրդավարական գործընթացներն ու պետության միասնականությունը»։
Նա նաև կոչ է արել Ինդոնեզիայի քաղաքացիներին` «չվախենալ ու չընկրկել կատարվածի առաջ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բախումների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 200-ը վիրավորվել են:
