|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է իր երկրի քաղաքացիներին զգոնության կոչով` կապված հանրապետությունում սպասվող հետընտրական գործողությունների հետ: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Նշվում է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Երևանում և մարզերում հնարավոր են ցույցեր կամ հանրահավաքներ՝ կապված ընտրությունների և դրանց արդյունքների հետ:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոն լինեն և խուսափեն մարդաշատ վայրերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Ընտրական մրցավազքին մասնակցում է 25 քաղաքական ուժ ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: