|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղրղզստանի ԱԳՆ-ն տարհանում է իր համաքաղաքացիներին Ղազախստանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու շրջանակներում աշխատանքներ է տանում Ղրղզստանի քաղաքացիներին պետական սահմանի անցակետերով տարհանելու ուղղությամբ»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, նախարարության անունից Ալմաթիում Ղրղզստանի գլխավոր հյուպատոսությունը վճարել է տարհանման բոլոր ծախսերը։ Հաղորդվում է, որ ներկայումս Ղրղզստանի քաղաքացիներին ուղարկում են անցակետ, որտեղ սահմանը հատելուց հետո նրանց կդիմավորեն ԱԳՆ հյուպատոսական ծառայության աշխատակիցները։
«Նախարարությունը լրջորեն խնդրում է Ղազախստանի հայրենակիցներին պահպանել բնակության երկրի օրենքներն ու կանոնները, չենթարկվել սադրանքներին, չմասնակցել կոնֆլիկտային իրավիճակներին, խուսափել մարդաշատ վայրերից և մնալ իրենց բնակության վայրերում»,-ասված է հաղորդագրության մեջ։