|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ուկրաինայի ընդդիմադիր Свобода կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը կառավարության նիստի ժամանակ կոչ է արել հետ կանչել Հայաստանում և Ղազախստանում դեսպաններին կամ կանչել այդ երկրների դեսխաններին կանչել Ուկրաինայի ԱԳՆ՝ բացատրություն տալու: Նա հանդես է եկել նման հայտարարությամբ այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, թե այդ երկրները ճանաչել են Ղրիմի հանրաքվեն. հայտնում է korrespondent.net-ը:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել կեղծ հանրաքվեն Ղրիմում: Դա անընդունելի է: Մենք պահանջում ենք անհապաղ կա'մ հետ կանչել մեր դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից, կա'մ էլ իրենց դեսպաններին կանչել ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու»,- ասել է Տյագնիբոկը: