Փոխարժեքներ
28 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը հետ է կանչել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իր դեսպաններին՝ Թեհրանում անցկացվող խորհրդակցությունների համար, հաղորդում է Mehr-ը։
Ինչպես նշում է իրանական լրատվամիջոցը, դեսպանները հետ են կանչվել «ի պատասխան երեք եվրոպական երկրների անպատասխանատու գործողությունների, որոնք չարաշահել են արագ արձագանքման մեխանիզմը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու համար»։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ջանքերը «անվավեր» են և իրավական ուժ չունեն։ Բարձրաստիճան դիվանագետն այս հայտարարությունն արել է Անվտանգության խորհրդում՝ Իրանի և այլ երկրների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում այսպես կոչված «snapback» մեխանիզմը ակտիվացնելու վերաբերյալ քվեարկությունից հետո, որը կարող է վերականգնել պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, այդ թվում՝ Եվրոպական եռյակը, վետո են դրել այս հարցի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա՝ փորձելով այնպես անել, որ պատժամիջոցները վերականգնվեն մինչև շաբաթավերջ։