|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունները:
Ըստ Demokartahebr-ի` նա «ահաբեկչական պետություն» է անվանել Իսրայելին` տեղեկացնելով, որ Անկարան հետ է կանչում Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։
Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը 1948 թվականից մինչ օրս «օկուպացնում է Պաղեստինի տարածքները»:
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր ողջամիտ քրիստոնյաներն ու հրեաները կդատապարտեն այս ամենը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան բացումը, որի պատճառով լուրջ բախումներ են եղել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով մահացել է 59 մարդ, ավելի քան 1700 մարդ վիրավորվել է: