|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, նա արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է «Al Araby» հեռուստաալիքը՝ հղում անելով գերագույն առաջնորդ գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Խոսեյնիին։
«Մեջքի վնասվածքը լավացել է, իսկ ծունկը շուտով կվերականգնվի», - ասվում է հրապարակման մեջ:
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ թշնամական ուժերը փորձում են նրա մասին տեղեկություններ ստանալ մահափորձ կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ Իրանի նոր առաջնորդը տուժել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ: