Միասին կարող ենք
կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 15:47
Քաղաքական Աշխարհ

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ հապաղող Փաշինյանը շտապել է մտահոգություն հայտնել Թրամպի մասնակցությամբ միջադեպին. Բադալյան

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ հապաղող Փաշինյանը շտապել է մտահոգություն հայտնել Թրամպի մասնակցությամբ միջադեպին. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի մահվան պաշտոնական հաստատումից հետո գրեթե մեկուկես օր ցավակցության հարցում հապաղող Նիկոլ Փաշինյանը, շտապել է իր մտահոգությունը հայտնել եւ բարեմաղթանքը հղել Թրամպի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ, դատապարտելով բռնությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Թրամպը, Մելանյա Թրամպը եւ փոխնախագահ Վենսը անվտանգ են ու անվնաս:

Եվ սա մի պարագայում, երբ մեծ հաշվով տեղի ունեցած միջադեպը ավելի շատ մեդիաղմուկի միջոցով է ստացել հնչեղություն, քան ինքնին եղել է առանձնապես դրսեւորված մահափորձ կամ բռնություն: Այսինքն, բոլորովին չկար կարիք այդպես փութով անդրադառնալ դրան: Ըստ այդմ, այդպիսի արագ արձագանքը թերեւս այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է արժանանալ Թրամպի եւ փոխնախագահ Վենսի ուշադրությանը, ինչը նշանակում է, որ վերջին շրջանում թերեւս զգացել է դրա նվազումը»:

Հիշեցնենք՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, որին ներկա է եղել նաև Թրամփը։

Թրամփն ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»: