կարևոր
409 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-23 18:19
Աշխարհ

«NVIDIA»-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում

«NVIDIA»-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում

«NVIDIA»-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում։

Որոշումը կայացվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ղեկավար կառույցի նախագահ Հարվի Ջոնսը հայտարարաել էր՝ «Nvidia»-ի տնօրենների խորհուրդը միաձայն ընդունել է Հուանգի հրաժարականը և չի պատրաստվում վերականգնել նրան գլխավոր տնօրենի պաշտոնում։

Ջենսեն Հուանգն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դիմի իրեն։

Հիշեցնենք՝ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել լրտեսական սկանդալից հետո։

The New York Times-ի տվյալներով՝ «Nvidia» ընկերության գործադիր տնօրենը հարաբերություններ է ունեցել Սինգապուրում գործող Megaspeed ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ։

Հուանգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել նաև ընկերության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ: