|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Իրանի առաջնորդության խորհուրդը հանդիպել է և քննարկել, թե ինչպես անցկացնել երկրի Փորձագետների ժողովի նիստը, որը կընտրի երկրի նոր գերագույն առաջնորդին։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը։
Առաջնորդների խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեհին և հոգևորական այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին։
Գերագույն առաջնորդի ընտրության վերաբերյալ, սակայն, մանրամասներ չեն հաղորդվել։