|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իրանի բանակի կոորդինացման հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը արդյունավետորեն կատարում են իրենց առաքելությունը և պատրաստ են ժամանակակից պայմաններում դիմակայել ցանկացած սպառնալիքի: Այս մասին մարտի 24-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Սայարին նշել է, որ իրանական բանակը, օգտագործելով երիտասարդ ուղեղներ, ինչպես նաև գործնականում կիրառելով գիտական նվաճումները և ստացած գիտելիքները, պատրաստ է դիմակայել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող ցանկացած սպառնալիքի և մարտահրավերի:
Նա նաև հայտարարել է, որ զորավարժությունների անցկացումը ցույց է տալիս զինված ուժերի՝ առաջադրանքները կատարելու և Իսլամական Հանրապետության սահմանները պաշտպանելու կարողությունները: