|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի հակամարտությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի վերածվել կողմերից մեկի միջուկային զենքի կիրառման դեպքում, PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է պաշտոնաթող ամերիկացի ծովակալ Մայք Մալենը:
«Սա պարզապես շատ վտանգավոր ժամանակ է, անկեղծ ասած։ Եվ այս հակամարտությանը պետք է վերջ տալ առանց այդ զենքի կիրառման ։ «․․․» Ես շատ վախենում եմ, որ իրականում, եթե այդ զենքը առաջ գա, մենք շատ մոտ կլինենք երրորդ համաշխարհային պատերազմին և Ռուսաստանի հետ պատերազմին», — կարծում է սպան:
Նրա կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամը կարելի է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով։ Դրա համար անհրաժեշտ է ձևավորել բանակցային գործընթացի սկզբունքներն ու սահմանները, համոզված է ծովակալը։