|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 24-ին hraparak tv-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Արթուր Խաչատրյանը մասնավորապես խոսել է մեր երկրի վրա տարածաշրջանում և նրա շուրջ ծավալվող գործընթացների հնարավոր ազդեցությունների մասին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նորահայտ իրողություններին, ինչպես նաև այդ գործընթացի տնտեսական հետևանքներին:
Պատգամավորը հանգամանալից ներկայացրել է Շուշիի այսպես կոչված «հռչակագրի» Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում վավերացման կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հայտարարությունը վիժեցնելու խնդիրը քաղաքական մեծամասնության պահվածքը բնութագրելով որպես թշնամի երկրների առջև ստորաքարշ և ամոթալի պահվածք:
Մանրամասները` տեսանյութում