|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանն ու Օմանը առաջիկա օրերին կհայտարարեն Հորմուզի նեղուցով նավերի անցման համաձայնեցված միջանցքի մասին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցից դուրս կսահմանվի նաև արգելված գոտի։ Ռեզային նշել է, որ ցանկացած նավ, որը առանց Թեհրանի հետ նախնական համաձայնեցման մուտք կգործի այդ տարածք, կներառվի պատժամիջոցների ցանկում։
Ռեզային մանրամասնել է, որ արգելված գոտին «սկսվելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և տարածվելու է մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ»՝ ընդգրկելով նաև բեռնման նավահանգիստներին հասնող տարածքը։
Նա միաժամանակ վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցը «ամբողջությամբ փակ է և գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»՝ ԱՄՆ նախագահի՝ հակառակ բովանդակությամբ հայտարարությունները որակելով որպես սուտ։
Միևնույն ժամանակ, Ռեզային ընդգծել է, որ Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնի Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, քանի դեռ Վաշինգթոնը չի դադարեցրել սպառնալիքներն ու ագրեսիան և չի վերականգնել Իրանի վստահությունը։