|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Axios-ը գրում է, որ ԱՄՆ և Իրանը կողմերն էլ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարովի նավերի, և Իրանը կհամաձայնվի մաքրել նեղուցում առկա ականները՝ նավերի անարգել անցումն ապահովելու համար։
Համաձայնագիրը նաև նախատեսում է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ մինչև Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։
Վաշինգտոնը, ինչպես ակնկալվում էր, կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը և որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթը: Պորտալի աղբյուրի խոսքով՝ ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանի ակտիվների սառեցման հարցը վերջնական համաձայնագրի կնքումից հետո 60 օրվա ընթացքում։
Ավելին, փաստաթուղթը ներառում է Իրանի պարտավորությունը՝ չմշակել միջուկային զենք: Նախագիծը նաև ներառում է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև զինված հակամարտության դադարեցումը։