|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։ Ընտրություններից անմիջապես հետո Լուսավոր Հայաստան կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարող էր արդյունավորվել եթե Լուսավոր Հայաստանին միանալու առաջարկին միանար Հայկական Վերածնունդ կուսակցությունը։ Այսօր ՀՎԿ-ն հայտարարել է, որ ընդունում է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկը` պաշտպանելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և Հայաստանի երրորդ քաղաքում իրականացնել համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։ Տեղեկացնում ենք, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որը կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը ` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա։
Լուսավոր Հայաստան