|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Պարսից ծոցի երկրները դեմ են հանդես եկել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու իր ծրագրին։
«Ես կարծում էի՝ դա լավ միտք է»,- այս առնչությամբ ասել է Թրամփը՝ Իրաքի վարչապետ Ալի ազ Զեյդիի հետ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ վերաբերող իր առաջարկած «նախաձեռնությանը»՝ Հորմուզի նեղուցում «նավագնացության անվտանգությունն ապահովելու դիմաց» փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար գանձելու մասին։
Թրամփը հավելել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարները կապ են հաստատել իր հետ և դեմ արտահայտվել դրան։
Այսօր ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է Հորմուզի նեղուցով նավարկության համար վճար գանձելու՝ «ԱՄՆ-ի համար 20 տոկոսի չափով փոխհատուցման վճարի» գաղափարից։