կարևոր
619 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-17 22:24
Աշխարհ

Պուտինը Շենժեն մեկնել է միջուկային զենք կրելու ունակ ռմբակոծիչների ուղեկցությամբ

Պուտինը Շենժեն մեկնել է միջուկային զենք կրելու ունակ ռմբակոծիչների ուղեկցությամբ

Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչները, որոնք ունակ են միջուկային զենք կրելու, մեկնել են Ասիա՝ գրեթե միաժամանակ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԹԽՀ) գագաթնաժողովին մեկնելու հետ։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Պուտինի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

«OSINT» վերլուծաբանների «AviVector» խմբի ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ նոյեմբերի 17-ին երկու «Տու-95ՄՍ» ռմբակոծիչներ՝ «RF-94202» և «RF-94188» բորտային համարներով, թռիչք են իրականացրել Ասիայի երկրների օդային տարածքների վրայով և վայրէջք կատարել Վիետնամի Դա Նանգ քաղաքի օդանավակայանում։

Ինքնաթիռներն ունակ են կրել միջուկային մարտագլխիկներով «Х-102» հրթիռներ։ Դրանք ուղեկցել են նաև երկու «Իլ-76ՄԴ» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք նախատեսված են ծանր տեխնիկայի և զորքերի տեղափոխման համար։