|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել կիրառել մարտավարական միջուկային զենք և հարվածել Լեհաստանի տարածքին․ CNN-ի եթերում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ուեսլի Քլարքը։
Նրա կարծիքով՝ զորավարժությունների շրջանակներում ռուսական զորքերը նմանակել են մի իրավիճակ, երբ Ռուսաստանը սկսում է պարտվել, քանի որ ՆԱՏՕ-ն աջակցում է իր հակառակորդին։ Այս դեպքում Մոսկվան վախեցնում է միջուկային հարվածով, որը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել։ Արդյունքում՝ ՆԱՏՕ-ն կհայտարարի, որ չի ցանկանում միջուկային պատերազմ և կնահանջի։
«Եթե Պուտինն իսկապես ցանկանում է զսպել ՆԱՏՕ-ն, եթե նա հավատում է, որ կարող է ոչնչացնել ՆԱՏՕ-ն, ապա կարող է կիրառել մարտավարական միջուկային զենք: Որտե՞ղ է նա կիրառելու այն: Գուցե ոչ Ուկրաինայում, այլ ինչ-որ տեղ՝ Լեհաստանի մարդաշատ վայրում»,- ասել է Քլարքը։