|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է ռուսական տարածաշրջանի օդային և ծովային շրջափակման սցենարը: Այս դեպքում Մոսկվան կարող է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում` միջուկային զենքը` սեփական տարածքը պաշտպանելու համար։
«Առանձին ուշադրության են արժանի Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի «Gallant Boar 2026 համատեղ զորավարժությունները, որոնք հատուկ ուղղված էին Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Կալինինգրադ անկլավի դեմ։ Տեղեկություն կա, որ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի և Կալինինգրադի մարզի օդային ու ծովային շրջափակում է նախապատրաստում», - նշել են դեսպանությունը։