|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկի» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արարատյան փողոցի 16-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: