|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, ով Արեգունու ամառային ճամբարի պահակն է: