|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ պՊաշտպանության նախարարությունը հրաժարվել է պարզաբանել՝ ամերիկյան կողմը Իրանին մեղավո՞ր է համարում Օմանի ծոցում իսրայելական նավի հարձակման մեջ:
«Ես ձեր հարցը կուղղեի Իսրայելի իշխանություններին, քանի որ խոսքը նրանց նավի մասին է: Ես չունեմ հետախուզական գնահատականներ, որոնց մասին այսօր կարող էի խոսել այս ամբիոնից»,- երկուշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցում:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել էր Իրանին անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ սա իրանական գործողություն էր»: Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր Իսրայելի պնդումները: