|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արհեստական բանականությունը պետք է որակական բեկում ապահովի զենքի մարտական բնութագրերի բարելավման հարցում: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիպմանը հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հատկապես կարևորել է զենքի նոր՝ գերձայնային համակարգերի, գերհզոր լազերների, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծման նպատակով տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը:
«Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ այս և այլ հեռանկարային զենքերի ստեղծման գործում առաջնահերթ նշանակություն ունի արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը, որը պետք է որակական բեկում մտցնի զենքի մարտական հատկանիշների բարելավման գործում»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ նման տեխնոլոգիաները պետք է ավելի ակտիվորեն կիրառվեն զենքի և զորքերի կառավարման համակարգերում, ինչպես նաև բարձր ճշգրտության հրթիռային համակարգերում։