|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարար Վալեր Դանիել Բրեազը (Valer Daniel Breaz) փետրվարի 28-ին ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիրը:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են` ծրագրով նախատեսվում է խրախուսել թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության ոլորտներում համագործակցությունը, կազմակերպել այդ բնագավառներում գործիչների և մասնագետների փոխանակում և վերապատրաստում, համատեղ իրականացնել մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: