|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սա հերթական մեր առաքելությունն էր եվրոպացի պատգամավորների հետ, որոնց հիմնական նպատակը փաստեր հավաքելն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերաբերյալ։ Այս առաքելությանը մասնակցեց Պարոն Ֆրանսուա Ալֆոնսին Ֆրանսիայում Եվրոպական խորհրդի պատգամավոր, Արցախի բարեկամության խմբի համահիմնադիր և համանախագահ Եվրոպական խորհրդարանի պատգամավոև Տկիկն Սիլվի Յիոմը, նա նույնպես համահիմնադիր և համանախագահ է նույն խմբին, և երրորդ անդամը դժբախտաբար քովիդով է վարակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի փաստահավաքը լավ կազմակերպվի և ավելի շատ տվյելներ կարողանան ունենալ Պարոն Ալֆոնսը իր հետ բերել է իր գրասենյակի անձնակազմին, որոնք մասնակցեցին ամբողջ ծրագրին․ «Նրանք մեզ հետ են և իրենց տվյալներով պետք է օգնեն մեր գրասենյակին։ Մեր հիմանակն նպատակը հասկանալն է՝ թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք, Արցախի ժողովրդին դուրս բերենք շրջափակումից»,- ասաց նա։