կարևոր
2767 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 18:02
Քաղաքական

Արտահերթ ընտրությունների ժամանակ լծակների խայտառակ կիրառում է եղել․ Իշխան Սաղաթելյան

Նախորդ ընտրություններին Սիսիանում և Անիում ՔՊ-ն չի հաղթել և ոչ իշխանական թեկնածուներն ավելի շատ քվե են տվել, քան ՔՊ-ին, ընդամենը մի քանի ամիս առաջ, բայց քանի որ այդ ուժերը չեն կարողացել միավորվել և ձևավորել տեղական իշխանություն՝ այդ ընտրությունները չեն կայացել, ավագանիները լուծարվել են և տեղի է ունեցել արտահերթ ընտրություն։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն տպավորությունը, որ ՔՊ-ն 50 տոկոսով հաղթեց, դա այդպես չէր։ Այս ընթացքում ոչ թե մարդիկ փոխվեցին դարձան ՔՊ-ասեր, այլ տվեցին իրենց ձայնը ընդդիմադիր ուժերին, կամ ոչ իշխանական ուժերին, որի արդյունքում չկարողացան համաձայնության գալ և եղավ արտահերթ ընտրություն։ Իսկ արտահերթ ընտրության ընթացքում ՔՊ-ն իր ամբոջ լծակներով, ընտրախախտումներով կարողացավ ունենալ այն արդյունքը, որը ունի։ Իհարկե մեծ ցավ է, որ պարտության և պատերազմի կուսակցությանը մեր քաղաքացիները դեռ ձայն են տալիս, մեծ ցավ է, երբ այն ուժը, որը մեր ժողովրդին շարունակական աղետ է բերում, դեռ քվե է ստանում։ Իշխանասարի օրինակը նայենք, օրինակ վերջին մեկ տարվա մեջ քա՞նի գործիչ է եղել Իշխանասարում, խոսել մարդկանց հետ, բացատրել իրավիճակը»,- ասաց նա։

Դաշնակացական գործիչը նշեց, որ մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել, նոր մեղադրել․

«Պետք է մարդկանց հետ աշխատել, բացատրել, դա է ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումը գիշեր-ցերեկ մարդկանց հետ աշախատելն է։ Մենք պարտավոր ենք դա անել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ լծակների խայտառակ կիրառում է եղել․

«Սկսած դպրոցի ուսուցիչներից, վերջացրած քաղծառայողներով։ Սա է սրանց ձեռագիրը։ Հիշենք, որ ՏԻՄ ընտրություններում որոշ թեկնածուներ բերդից հաղթել են ՔՊ-ին, իսկ շատ տեղերում էլ, երբ ժողովուրդը քաղաքապետ է ընտրել, այդ ընտրվածքաղաքապետերը հայտնվել են կալանքի տակ։ Ժողովորդավարությունից խոսոց իշխանությունը Վանաձորի քաղաքապետին պահում է անազատության մեջ, քանի որ ժողովուրդը իրեն է քվեարկել, այլ ոչ թե՝ ՔՊ-ին»,- ասաց նա։