|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը մոտ ժամանակներում չի կայանա, սակայն շփումները շարունակվում են, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, փոխանցում է «Коммерсантъ»-ը։
«Համաձայնեցվել էր հանդիպում Բուդապեշտում, հետո հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվեց, — ասել է Ուշակովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ — Այդ հարցով շփումները շարունակվում են»։
Յուրի Ուշակովը նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ակտիվորեն քննարկում են ուկրաինական կարգավորումը՝ Անքորիջում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հիման վրա։ Դրանք շարունակում են մնալ ուժի մեջ, և ԱՄՆ կողմից պաշտոնական ծանուցում չի եղել այն մասին, որ դրանք այլևս չեն գործում, հավելել է նախագահի օգնականը։
Այն մասին, որ «այդ փոխըմբռնումները շարունակում են գործել, և դրանցից ոչ ոք չի հրաժարվել», Ուշակովը հայտարարել էր նաև ընթացիկ շաբաթվա սկզբին։