|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նորնտիր նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակովի շփումների մասին տեղեկատվությունը. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ գերատեսչությունը չի մեկնաբանում շփումները, դրանց բովանդակությունը և ներգրավված անձանց:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ դեսպանն ու խորհրդականը դեկտեմբերի 29-ին 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել: Նշենք, որ այդ օրը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբման նոր պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: